Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամը /ԱՄՀ/ հաստատել է ՀՀ հակաճգնաժամային վարկային օժանդակության երկու ծրագիր` շուրջ $ 400 մլն ընդհանուր ծավալով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, 3 տարվա համար նախատեսված ծրագրերից յուրաքանչյուրի ծավալը կազմում է $ 197,4 մլն: Կայացված որոշումից հետո Հայաստանը կարող է անհապաղ ստանալ $ 53,6 մլն: Նոր ծրագրի նպատակն է վերականգնել ֆինանսաբյուջետային եւ արտաքին տնտեսական կայունությունը, ամրապնդել ֆինանսական կայունությունը, աջակցել տնտեսական աճին եւ կրճատել աղքատությունը: ԱՄՀ կառավարիչ փոխտնօրեն Մուրիլիո Պորտուգալը նշել է, որ «ճկուն փոխարժեքը ծրագրի անկյունաքարն է, որը լրացնում է ինֆլյացիայի նպատակաուղղման իշխանությունների նպատակը»: Նա նշել է նաեւ, որ ՀՀ տնտեսության վերականգնման պայմաններում իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձնում միջնաժամկետ խնդիրներին. տնտեսական աճի ապահովում, աղքատության կրճատում, ֆինանսական հատվածի եւ արտաքին պարտքի կայունություն: ԱՄՀ կառավարիչ փոխտնօրենն ասել է, որ ՀՀ ֆինանսական հատվածը «ամուր է եւ լավ կապիտալացված»: Tweet Դիտում՝ 10775