Ավտովարկավորումն ու ապահովագրությունը կներկայացվեն Auto Show Expo 2010 ցուցահանդեսում

28.06.2010 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հուլիսի 3-5-ը Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում տեղի կունենա Auto Show Expo 2010 ցուցահանդեսը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են LOGOS EXPO Center-ում, «ցուցահանդեսը ՀՀ ավտոաշխարհի կարեւորագույն իրադարձությունն է, որն արտացոլում է ավտոշուկայի աճի դրական դինամիկան»:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններից են`

- Ավտոսրահներ,
- Տեխնիկական սպասարկում,
- Ավտոթյունինգ,
- Ավտոմեքենաների վարձակալություն,
- Աէրոգրաֆիա,
- Ավտոպահեստամասեր,
- Ավտոքիմիա եւ կոսմետիկա,
- Տրանսպորտ,
- Բեռնափոխադրումներ,
- Ուղեւորափոխադրումներ,
- Ավտոապահովագրություն,
- Ավտովարկավորում:

Դիտում՝ 16772

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW