Ադրբեջանում կդադարեցվի MIGOM համակարգի գործունեությունը` ԼՂՀ-ում նրա գործունեության պատճառով

08.06.2010 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանում կդադարեցվի MIGOM դրամական փոխանցումների համակարգի գործունեությունը` Լեռնային Ղարաբաղում վերջինի գործառնությունների պատճառով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ որոշումն ընդունվել է Ադրբեջանի Ազգային բանկի կողմից:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները պատժամիջոցներ էին կիրառել Western Union եւ MoneyGram դրամական փոխանցումների համակարգերի նկատմամբ` նույն պատճառաբանությամբ:

Դիտում՝ 12140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW