«Կասկադ Ինշուրանսը» գոհ է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներից

26.05.2010 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակի տվյալները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Կասկադ Ինշուրանսի» մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական վճարների ծավալը կազմել է 182 մլն դրամ, ապահովագրական հատուցումներինը` 81 մլն դրամ:

Հավաքագրած ապահովագրավճարների եւ հատուցումների հարաբերակցությամբ ընկերությունը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ ապահովագրական շուկայում, նշել են մամուլի ծառայությունում:

Այս տարվա երեք ամիսների ընթացքում ընկերությունը ստացել է ավելի քան 1500 հայտ, ինչը վկայում է այն մասին, որ «ընկերության հաճախորդների շրջանակներում ապահովագրական մշակույթը գնալով զարգանում է»:

Ավտոմեքենաների երրորդ կողմի պատասխանատվության գծով «Կասկադ Ինշուրանսը» ապահովագրական շուկայում զբաղեցրել է երկրորդ տեղը:

«Այդ ոլորտում ընկերությունն ունի բավականին լավ փորձ եւ հիմքեր` ակնկալվող ավտովարորդների պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրման պարագայում իր հաճախորդներին բարձր որակի ծառայություն մատուցելու համար»,- ընդգծել են ընկերությունում:

Դիտում՝ 12138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW