«Յունիբանկն» այս տարի նախատեսում է ստանալ 3 մլրդ դրամի շահույթ

05.05.2010 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկի» 2010թ. շահույթը նախատեսված է 3 մլրդ դրամի սահմաններում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, այդ մասին «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նրա խոսքերով, նման արդյունքի համար նախադրյալներ են ստեղծվել բանկի նախորդ տարվա հաջող գործունեության արդյունքում:

2009թ. վերջում «Յունիբանկի» ակտիվները կազմել են 108 մլրդ դրամ` 2008թ. համեմատ ավելանալով 59%-ով: Վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 40%-ով` կազմելով 66,7 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2009թ. կազմել են 45,5 մլրդ դրամ (աճը` 40%), իսկ իրավաբանական անձանց ավանդները` 10.7 մլրդ դրամ (աճը` 181,5%): 2009թ. ցպահանջ ավանդների ծավալը կազմել է 12 մլրդ դրամ` աճելով 15,4%-ով: 

2009թ. իրականացվել է հաճախորդների սպասարկման 1,7 մլն գործարք: Ներկայումս Հայաստանում գործում են «Յունիբանկի» 63 բանկոմատներ ու 495 POS-տերմինալներ:

Դիտում՝ 11687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW