Contact դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է ՀՀ-ում շրջանառության աճի մասին

19.04.2010 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Contact դրամական փոխանցումների համակարգը այսօր հայտարարել է Հայաստանում 2010թ. առաջին եռամսյակում շրջանառության աճի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են համակարգի մամուլի ծառայությունում, Հայաստանում Contact-ի դրամական փոխանցումների ծավալը հունվար, փետրվար եւ մարտ ամիսների ընթացքում աճել է ամսական միջինը $2 մլն-ով եւ արդյունքում եռամսյակային ցուցանիշը 7%-ով գերազանցել է 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Contact համակարգի միջոցով կատարվող գործարքների քանակի ու ծավալի աճի հիմքը 2009թ. վերջին միջնորդավճարների կրճատումն էր եւ Հայաստանում համակարգի սպասարկման կետերի ցանցի ընդլայնումը: Contact-ն երկրի դրամական փոխանցումների շուկայի առաջատարներից  է. համակարգի հետ համագործակցում են “Հայփոստը” եւ հայաստանյան բանկերի կեսից ավելին»,- ասել է «Ռուսսլավբանկի» ղեկավար-վարչության նախագահ Նիկոլայ Գուսմանը:

Դիտում՝ 22105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW