«Ամերիաբանկի» բաժնետերը ձեռք է բերում «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100%-ը

09.04.2010 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/ թույլատրել է TDA Holdings Limited կիպրոսյան ներդրումային ընկերության կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100%-ի ձեռք բերման գործարքը:

TDA Holdings Limited-ը, լինելով ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի հետ փոխկապակցված ընկերություն, հանդիսանում է «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 99,99%-ի սեփականատերը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունում, հանձնաժողովը թույլատրել է գործարքը, քանի որ բացակայել են անձանց խմբին (TDA Holdings Limited եւ «Ամերիաբանկ») «Կասկադ բանկի» հետ կենտրոնացնելուն խոչընդոտող հանգամանքները:

Դիտում՝ 20052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW