ՀԲՄ ղեկավարը չի ակնկալում փոխարժեքի կտրուկ տատանումներ
02.04.2010 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ Արարատ Ղուկասյանը կարծում է, որ այս տարի փոխարժեքի կտրուկ տատանումներ չեն ակնկալվում, եւ 1 ԱՄՆ դոլարի դիմաց դրամի փոխարժեքը կտատանվի 380-400 դրամի սահմաններում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Արարատ Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ ազգային արժույթի վերջին արժեզրկումը պայմանավորված էր դրամային իրացվելիության լրացուցիչ ազդեցությունը կլանելու տնտեսության անկարողությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք արժեզրկումը բանկերի սպեկուլյատիվ գործողությունների արդյունքը չէր, Արարատ Ղուկասյանն ասել է. «Պետք է հասկանալ, որ ազգային արժույթի արժեզրկումը չի բխում բանկերի շահերից, նրանք շահագրգռված են փոխարժեքի կայունությամբ»:
Արարատ Ղուկասյանի խոսքերով, արժեզրկումն ու ինֆլյացիան ընդլայնողական դրամավարկային քաղաքականության բնական բաղադրիչներն են, առանց որոնց անհնար է ապահովել տնտեսության հետճգնաժամային վերականգնումը:
ՀԲՄ ղեկավարը ողջունել է դոլարիզացման կրճատմանն ուղղված ԿԲ քայլերը` նշելով, որ հայաստանյան բանկերում արտարժույթով վարկերի ու ավանդների ներկայիս տոկոսադրույքները չեն համապատասխանում միջազգային տոկոսադրույքներին:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: