Առաջին եռամսյակում ՀՀ կառավարությունը տնտեսել է 13 մլրդ դրամ պետբյուջեի միջոցներից

01.04.2010 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջին եռամսյակում կառավարությունը տնտեսել է 13 մլրդ դրամ պետբյուջեի ծախսային մասից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն ասել է, որ պետբյուջեի ծախսային մասն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 167 մլրդ դրամ` նախատեսված 180 մլրդ դրամի փոխարեն:

Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ բյուջեի պակասուրդն այդ ժամանակահատվածում կազմել է 8,2 մլրդ դրամ` նախատեսված 32,8 մլրդ դրամի փոխարեն:

Դիտում՝ 10300

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW