«Ամերիաբանկը» սկսում է Purchase Order Financing ծրագիրը

23.03.2010 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ֆինանսական համակարգի կայունացման (FS Share) ծրագրի շրջանակներում սկսում է Գնման հայտերի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing) ծրագիրը` նախատեսված ՓՄՁ-ների համար:

Ծրագրի իրականացման համար «Ամերիաբանկը» հատկացնելու է մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել ՓՄՁ-ների վաճառքների ծավալների, եկամտի ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` շրջանառու կապիտալի ֆինանսավորման միջոցով:

Ֆինանսավորումը նախատեսված է առևտրի, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվության տեխնոլոգիաների, էներգետիկաի ձեռնարկությունների համար, որոնց շրջանառու միջոցների ֆինանսավորումն ապահովված է հաստատված գնման հայտով կամ առուվաճառքի պայմանագրով:

 

Դիտում՝ 16246

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW