2009թ. Հայաստանում քարտային գործառնությունների ծավալն աճել է 19%-ով

18.03.2010 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 428 մլրդ դրամի 8.848.052 գործառնություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 31 մլրդ դրամ:

Քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործարքների 7%-ը: Ընդհանուր առմամբ, քարտային գործառնությունների ծավալը 2008թ. համեմատ աճել է 19%-ով:

2009թ. վերջում շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը կազմել է 579.431, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 27,5%-ով (125.074 քարտով):

2009թ. վերջի դրությամբ գործող ArCa (Armenian Card) քարտերի քանակը 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 40.9%-ով (81.974 քարտով)` կազմելով 282.164:

Միջազգային համակարգերի քարտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 17%-ով (43.100 քարտով): 

Այդ թվում, VISA քարտերի թիվն ավելացել է 21.5%-ով (35.695 հատ)` կազմելով 201.589, իսկ Master Card քարտերի թիվն ավելացել է 27.9%-ով (13.339 քարտով)` կազմելով 61.108:

2009թ. քարտային գործարքների ընդհանուր ծավալը 2008թ. համեմատ ավելացել է 31.2%-ով, իսկ գործարքների թիվը` 34.3%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ArCa քարտերով կատարվել է 173 մլրդ դրամի 4.177.660 գործառնություն: Գործառնությունների ծավալը 2008թ. համեմատ ավելացել է 55,8 մլրդ դրամով (կամ 47%):

2009թ. VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 152 մլրդ դրամ (2.202.572 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 62 մլրդ դրամ (1.158.843 գործառնություն): 2008թ. համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 19.3%-ով եւ 59%-ով:

Միջազգային այլ քարտերով 2009թ. իրականացվել է 41 մլրդ դրամի 908.977 գործառնություն, ինչը 3.9%-ով զիջում է 2008թ. համանուն ցուցանիշին:

2009թ. վերջում Հայաստանում պլաստիկ քարտերի տրամադրմամբ կամ սպասարկմամբ զբաղվել են 21 բանկեր, որից 19-ը հանդիսանում են ArCa միասնական վճարային համակարգի անդամներ:

Դիտում՝ 10283
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW