Ն.Երիցյանը Գ. Ծառուկյանին խորհուրդ է տվել գնահատականներ տալ իր կուսակից նախարարների գործունեությանը

16.03.2010 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տվել հանդես գալ իր կուսակից նախարարների գործունեության գնահատականներով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, Ներսես Երիցյանն այդ մասին ասել է այսօր` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարություններն այն մասին, թե “էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ”:

“Գագիկ Ծառուկյանին կարող ենք խորհուրդ տալ հանդես գալ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ նախարարների գործունեության գնահատականներով, իսկ իմ գործունեության գնահատականը կտան ՀՀ նախագահն ու վարչապետը”,- հայտարարել է Ներսես Երիցյանը:

Դիտում՝ 13663

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW