Ռուս-վրացական սահմանում հսկիչ անցակետի բացումը զգալիորեն կկրճատի տրանսպորտային ծախսերը

01.03.2010 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ ռուս-վրացական սահմանում «Վերին Լարս» հսկիչ անցակետի բացման շնորհիվ Երեւանից Մոսկվա ապրանքների փոխադրման տարանցիկ ծախսերը կկրճատվեն 20-25%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Արսեն Ղազարյանն ասել է, որ կավելանա նաեւ ցամաքային բեռնափոխադրումների քանակը, ինչը զգալի խթան կհանդիսանա արտահանման ծավալների աճի համար:

ՀԱԳՄ նախագահը հիշեցրել է, որ հսկիչ անցակետի փակումից հետո 2006թ. Հայաստանն օգտվում էր միայն լաստանավային փոխադրումներից, եւ դա որոշակի սահմանափակումներ էր մտցնում բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացում:

Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ «Վերին Լարս» հսկիչ անցակետի բացումը հնարավոր է դարձել միմիայն Հայաստանի քաղաքական ղեկավարության, մասնավորապես, երկրի նախագահի հետեւողական աշխատանքի շնորհիվ:

ՀԱԳՄ նախագահը նշել է նաեւ, որ հսկիչ անցակետի բացումը մեծ փրկող օղակ է հայ արտահանող արտադրողների համար, ովքեր վերջին 4 տարիների ընթացքում զգալի կորուստներ են կրել: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հայ արտադրողները կավելացնեն արտահանման ծավալները, եւ Հայաստանը կրկին կզբաղեցնի իր դիրքերը ավանդական շուկաներում: 

 

Դիտում՝ 7886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW