Ամփոփվել են “Կոնվերս VISA BOOM” ակցիայի արդյունքները

23.02.2010 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս VISA BOOM” ակցիայի անցկացման ընթացքում “Կոնվերս բանկի” VISA քարտերի քանակն աճել է 16%-ով:

Բանկի մամուլի ծառայությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հիշեցրել են, որ ակցիան անցկացվել է 2009թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2010թ. հունվարի 31-ը:

Ակցիայի անցկացման ընթացքում բանկի առեւտրային ցանցում անկանխիկ գործարքների քանակն աճել է 32%-ով, ծավալը` 23%-ով: Միաժամանակ, բանկի քարտերով անկանխիկ առեւտրի քանակն աճել է 43%ով, ծավալը` 37%-ով:

Ակցիայի շրջանակներում քարտապանները յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց ստացել են մեկ բոնուսային միավոր:

Փետրվարի 20-ին բանկի հաճախորդների միջեւ խաղարկվել են մրցանակներ:

“Կոնվերս բանկը” արդեն չորրորդ անգամ է կազմակերպում VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ տարբեր ակցիաներ:

Դիտում՝ 11746

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW