Մինչեւ ապրիլի վերջ “Յունիբանկը” կգործարկի երեք նոր մասնաճյուղ

17.02.2010 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մինչեւ ապրիլի վերջ “Յունիբանկը” կգործարկի երեք նոր մասնաճյուղ` երկուսը մայրաքաղաքում եւ մեկը Ագարակ քաղաքում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, փետրվարին կ գրանցվի եւ կսկսի հաճախորդներին սպասարկել “Ավան”, մարտին` “Աջափնյակ”, իսկ ապրիլին` “Ագարակ” մասնաճյուղը:

Նոր մասնաճյուղերը կառաջարկեն “Յունիբանկի” ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում կոմունալ վճարումներ UNIPAY համակար գով:

“Կարճ ժամանակում UNIPAY-ին հաջողվեց մասսայականություն վայելել բնակչության շրջանում: Ծառայությունը  գործարկվեց նախորդ տարվա հոկտեմբերին, եւ հաճախորդների թիվը 5 ամսվա ընթացքում  գերազանցեց 9 հազարը: “Յունիբանկի” ակտիվ հաճախորդների թիվը կազմում է շուրջ 85 հազար”,- ասել է բանկի  գործառնական  գործունեության տնօրեն Էլիզա Մհերյանը:

Մինչեւ այս տարեվերջ “Յունիբանկը” կգործարկի 9 նոր մասնաճյուղ` դրանց թիվը հասցնելով 43-ի: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զու գահեռ` “Յունիբանկը” շարունակում է հա գեցնել մասնաճյուղերը կորպորատիվ ոճով: Մարտին “Արտաշատ” եւ “Կապան” մասնաճյուղերը կտեղափոխվեն նոր շենքեր, իսկ առաջին կիսամյակի վերջում կավարտվի “Գյումրի” մասնաճյուղի նոր շենքի շինարարությունը:

2009թ. արդյունքներով “Յունիբանկի” ակտիվներն աճել են 58%-ով եւ կազմել են ավելի քան 108.6 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11.6 մլրդ դրամ, տարեսկզբի ցուցանիշի համեմատ աճը` 22.8%: Բանկի վարկային ներդրումներն աճել են  գրեթե 43%-ով, դրանց ծավալը կազմել է 66.7 մլրդ դրամ:

2009թ. ընթացքում “Յունիբանկի” պարտավորություններն ավելացել են 63.6%-ով` կազմելով 97 մլրդ դրամ: Բանկի դեպոզիտների ծավալը  գերազանցել է 85.6 մլրդ դրամը, այդ ցուցանիշի աճը կազմել է շուրջ 80%:

Դիտում՝ 12779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW