Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս բանկը” հայտարարել է “Սուպեր Շանս MasterCard”-ով ակցիայի մեկնարկի մասին, որը տեւելու է մինչեւ հուլիսի 15-ը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում դեբետ /Cirrus/Maestro եւ MasterCard Standard/ եւ կրեդիտ /MasterCard Standard եւ Gold/ վճարային քարտերը տրամադրվելու են 6 ամիս անվճար սպասարկման վարձով, որից հետո կգործեն բանկի առկա սակագները: Բանկի ներկայիս VISA եւ ArCa քարտապանները, ովքեր կդիմեն իրենց քարտային հաշիվներին կից MasterCard վճարային քարտերի ստացման դիմումով, եւս չեն վճարի 6 ամսվա սպասարկման վարձը:Ակցիայի ավարտին MasterCard վճարային քարտերով ամենամեծ շրջանառություն կատարած 300 քարտապանների միջեւ կանցկացվի խաղարկություն: Tweet Դիտում՝ 11878