UNIstream-ը իջեցրել է Ռուսաստանից Հայաստան $7000 եւ ավել փոխանցումների գները

03.02.2010 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. UNIstream համակարգն իջեցրել է Ռուսաստանից Հայաստան $7000 եւ ավելին (ռուբլիով, դոլարով եւ եվրոյով) դրամական փոխանցումների սակագները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այժմ նամն փոխանցումների սակագները կազմում են 1%:

Համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանի խոսքերով, Հայաստանը միակ պետությունը չէ, որտեղ UNIstream-ը վերանայել է սակագները: Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Մոլդովայում, Ղրղզստանում, Ռուսաստանում, նախատեսվում է նաեւ վերանայել սակագները Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Ուկրաինայում:

Սուրեն Հայրիյանը նշել է, որ 2009 թվականին, չնայած ֆինանսական ճգնաժամին, Հայաստանում UNIstream-ի հաճախորդների թիվը հասել է 711 հազարի, իսկ փոխանցումների ծավալը` $550 մլն-ի:

Դիտում՝ 14165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW