Երեւան /Մեդիամաքս/. Բաժնետերերն ավելացրել են «Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ կանոնադրական կապիտալը, որը ներկայումս կազմում է 1.187.956.000 դրամ (ավելի քան $ 3 մլն): Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կապիտալի ավելացումը կատարվել է ընկերության բաժնետերերի` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից: «Մեր ամերիկյան եւ եվրոպական բաժնետերերի լրացուցիչ ներդրումներն ամրապնդում են մեր կայունությունը եւ ստեղծում են աճի համար բարենպաստ միջավայր` դինամիկ զարգացող շուկայում»,- ասել է «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարքը: «Կասկադ Ինշուրանսի» գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը նշել է, որ «չնայած ֆինանսական ճգնաժամին, ապահովագրական ոլորտի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարները բավականին լավատեսական են»: Նա նշել է, որ կապիտալի հավելումը «կամրապնդի ընկերության ֆինանսական հզորությունը եւ լրացուցիչ նախադրյալներ կստեղծի հետագա զարգացման համար»: Tweet Դիտում՝ 13566