ՄՖԿ-ն “Ամերիաբանկին” տրամադրել է $15 մլն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար
22.12.2009 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ “Ամերիաբանկին” տրամադրել է $15 մլն-ի վարկ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում պայմանագիր են ստորագրել “Ամերիաբանկի” վարչության նախագահ Արտակ Հանեսյանը եւ կովկասյան տարածաշրջանում ՄՖԿ-ի տնօրեն Թոմաս Լյուբեկը:
Արտակ Հանեսյանն ասել է, որ ՄՖԿ-ի ֆինանսավորումը “Ամերիաբանկին”
հնարավորություն կտա առավել մրցունակ դարձնել հիդրոէներգետիկայի վարկավորման իր առաջարկը: Վարկերը տրամադրվելու են 8 տարի ժամկետով, 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 10-12% տարեկան տոկոսադրույքով:
Ներկայումս “Ամերիաբանկին” էներգետիկայի ոլորտի ընկերությունների կողմից ներկայացվել է $12.5 մլն ընդհանուր ծավալի 8 հայտ, որոնցից երկուսն արդեն հաստատվել են եւ մասնակի ֆինանսավորվել բանկի սեփական միջոցների հաշվին:
“Մոտ ապագայում մենք մտադիր ենք վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար ներգրավել եւս $10 մլն”,- ասել է Արտակ Հանեսյանը:
Թոմաս Լյուբեկը տեղեկացրել է, որ “Ամերիաբանկի” հետ ստորագրված պայմանագիրը ՄՖԿ-ի` ջերմագազերի արտանետումը մթնոլորտ կրճատելու լայն ռազմավարության մի մասն է: Ծրագրի շնորհիվ Հայաստանում ամեն տարի ածխածին գազի արտանետումները մթնոլորտ կկրճատվեն 30 հազար տոննայով:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: