Հաջորդ տարի կավելացվեն պարտադիր երաշխավորման ենթակա ավանդների ծավալները

19.11.2009 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2010 թվականին Հայաստանում կմեծանան պարտադիր երաշխավորման ենթակա բանկային ավանդների ծավալները:

Այդ մասին այսօր Ազգային Ժողովում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշել է, որ դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը կավելանա 2-ից մինչեւ 4 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդների համար` 1-ից մինչեւ 2 մլն դրամ:

Համապատասխան օրինագիծը ՀՀ Ազգային Ժողով կներկայացվի 2010 թվականին:

Հայաստանում գործող բոլոր 22 բանկերը ընդգրկված են ավանդների երաշխավորման համակարգում:

Դիտում՝ 12199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW