«Կոնվերս բանկը» եւ Visa International-ը համատեղ բոնուսային ակցիա կանցկացնեն

28.10.2009 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Կոնվերս բանկը» եւ Visa International-ը այս տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ 2010թ. հունվարի 31-ը կանցկացնեն «Կոնվերս. Visa Boom» համատեղ բոնուսային ակցիան: 

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Կոնվերս բանկի» մամլո ծառայությունում, ակցիայի նպատակը «Կոնվերս բանկի» Visa քարտապանների կողմից անկանխիկ գործարքների իրականացումը խրախուսելն է:

Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր 1000 դրամ գումարի դիմաց քարտապանը կստանա մեկ բոնուսային միավոր: Ընդ որում, մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն է: 

Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած 100 քարտապանների միջեւ կանցկացվի խաղարկություն: Որպես գլխավոր մրցանակ կխաղարկվի Դուբայի ուղեգիր երկու անձի համար:

 

Դիտում՝ 11537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW