“Արդշինինվեստբանկը” քայլեր է ձեռնարկում վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման ուղղությամբ
19.10.2009 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկում” ստեղծվել է մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր այդ մասին Երեւանում հայտարարել է “Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Նրա խոսքերով, նոր համակարգը կգործի այս տարվա նոյեմբերի 1-ից եւ ուղղված կլինի փոքր բիզնեսի վարկավորմանն ու մանրածախ բանկային ծառայությունների տրամադրմանը:
Ներսես Կարամանուկյանը նշել է, որ առանձնացնելով կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայությունները` “Արշինինվեստբանկը” մտադիր է ակտիվացնել փոքր բիզնեսի վարկավորումը եւ այդպիով դիվերսիֆիկանցնել իր վարկային պորտֆելը:
Ներկայումս “Արդշինինվեստբանկի” վարկային պորտֆելը կազմում է շուրջ 60 մլրդ. դրամ: Բանկի վարչության նախագահի գնահատականով, մինչեւ տարեվերջ սպասվում է վարկային պորտֆելի առնվազն 15 տոկոսանոց աճ:
Ներսես Կարամանուկյանը նշել է, որ այս պահի դրությամբ վարկերի չվերադարձելիության մակարդակը ֆինանսական հաշվետվողականության միջազագային ստանդարտների հաշվարկով կազմում է 7 տոկոս (հայաստանյան ստանդարտների հաշվարկով` 10%):
Խոսելով բանկի ընթացիկ ցուցանիշների մանիս` Ներսես Կարամանուկյանը նշել է, որ երրորդ եռամսյակի արդյունքներով “Արդշինինվեստբանկում” բոլոր ցուցանիշների աճ է գրանցվել, մասնավորապես, երրորդ եռամսյակում դեպոզիտային պորտֆելը աճել է 25 տոկոսով:
Պատասխանելով արտարժույթի շուկայում իրավիճակի մասին հարցին` Ներսես Կարամանուկյանը կարծիք է հայտնել, որ ներկայումս մեծ արտարժույթային ռիսկեր չկան, եւ մոտ ապագայում դրամի ամրապնդման միտումները կպահպանվեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: