“Յունիբանկն” առաջարկում է նոր վարկատեսակներ

12.10.2009 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” առաջարկում է նոր “Բիզնես-Գրավատուն” վարկատեսակը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրին “Յունիբանկի” մամլո ծառայությունում, տվյալ վարկի տրամադրումն իրականացվում է առանց ֆինանսական վերլուծության` խանութների գրավադրմամբ: Վարկը տրամադրվում է դոլարով, տարեկան 22% տոկոսադրույքով եւ մինչեւ 24 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է $50 000:

Իր պարտաճանաչ վարկառուներին “Յունիբանկն” առաջարկում է “Հեշտ վարկ” էքսպրեսս-վարկատեսակը:

Վարկը տրամադրվում է 2-3 օրվա ընթացքում առանց լրացուցիչ ֆինանսական վերլուծության եւ նախորդ տարվա ընթացքում մարված գումարի 150%-ի չափով, բայց ոչ ավել, քան $30 000: Այս վարկատեսակի տարեկան տոկոսադրույքը կազմում է 20%, մարման ժամկետը` 3 տարի:

Դիտում՝ 13690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW