ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկա պետք է ներգրավել հնարավորինս շատ ֆիզիկական անձանց

23.09.2009 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկա պետք է ներգրավել հնարավորինս շատ ֆիզիկական անձանց` արժեթղթերի եկամտաբերության բարձրացման ճանապարհով, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է “ՏՈՆՏՈՆ” ներդրումային ընկերության տնօրեն Գոռ Առաքելյանը:

Այդ անհրաժեշտությունը Գոռ Առաքելյանը բացատրել է Հայաստանի արժեթղթերի շուկայի այժմյան իրավիճակով, երբ պետական պարտատոմսերը ձեռք են բերել զգալի գրավչություն կորպորատիվների համեմատ:

“Ներկայիս պայմաններում տարեկան 9.9% եկամտաբերությամբ պետական պարտատոմսն ավելի գրավիչ է 11% եկամտաբերությամբ կորպորատիվ պարտատոմսի համեմատ, քանի որ առաջինն ավելի հուսալի է”, - ասել է Գոռ Առաքելյանը` նշելով, որ կորպորատիվ արժեթղթերը ենթարկվում են 10% եկամտահարկի:

Գոռ Առաքելյանը բարձր է գնահատել այս տարվա սեպտեմբերի 2-ին “ՏՈՆՏՈՆ”-ի սեփական մարված պարտատոմսերի շրջանառության արդյունքները` նշելով, որ ընկերության ակնկալիքներն արդարացել են: “ՏՈՆՏՈՆ”-ի տնօրենը նշել է, որ առաջիկայում ընկերությունը չի ծրագրում արժեթղթերի նոր թողարկում, սակայն այդ հնարավորությունը կքննարկի ապագայում:

Դիտում՝ 17881

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW