Կառավարությունը ԶԼՄ-ներին եւ հասարակությանը հրավիրում է կենսաթոշակային բարեփոխումների քննարկմանը

23.09.2009 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է զանգվածային լրատվամիջոցներում կենսաթոշակային բարեփոխումների լուսաբանման կարգը եւ ժամանակացույցը:

Ինչպես այսօր կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը, այդ որոշմամբ կառավարությունը պատրաստակամություն է ցուցաբերում համագործակցել քաղաքացիական հասարակության հետ կենսաթոշակային բարեփոխումների հարցում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել կենսաթոշակային ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, եւ ասել է, որ ԶԼՄ-ների եւ հասարակության ակտիվ մասնակցությունը կօգնի հավասարակշռված որոշում կայացնել կառավարության առաջարկած բարեփոխումների քննարկման գործընթացում:

Դիտում՝ 12839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW