Հայաստանը ԱՄՀ-ից կարող է ստանալ $60 մլն լրացուցիչ միջոցներ

17.09.2009 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը կարող է ԱՄՀ-ից ստանալ $60 մլն ծավալի լրացուցիչ միջոցներ:

ԱՄՀ-ն աշխատանքային պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ իշխանությունների հետ Պահուստային վարկերի մասին համաձայնության (Stand-By Arrangement) երկրորդ ամփոփման վերաբերյալ:

ԱՄՀ-ի առաքելությունը Երեւանում է եղել սեպտեմբերի 3-ից 16-ը: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի վերջին կանցկացնի քննարկումներ, եւ եթե երկրորդ ամփոփումը հավանության արժանանա, Հայաստանը կարող է $60 մլն լրացուցիչ միջոցներ ստանալ:

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, Հայաստանում տնտեսական անկումը տարվա արդյունքներով կկազմի 15%:

Դիտում՝ 11524

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW