ԿԲ խորհուրդն իջեցրեց տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%
08.09.2009 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 5.00%:
2009 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցի ԿԲ մամլո ծառայությունում:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության բարելավման նշանները շարունակել են արտահայտվել նաեւ ընթացիկ ժամանակահատվածում` զուգակցվելով հումքային եւ որոշ պարենային ապրանքների միջազգային գների աստիճանական աճով: Այս պայմաններում, չնայած համախառն պահանջարկի անկման շարունակվող միտումներին, ներքին շուկաներում գնանկումային ճնշումներ չեն դրսեւորվել:
Հաշվի առնելով ՀՆԱ անկման շարունակվող միտումները եւ հիմք ընդունելով նպատակային միջակայքում գնաճի պահպանման գնահատականները` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել տոկոսադրույքները, ինչը համահունչ է ֆինանսական շուկաներում ձեւավորված միտումներին եւ չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս նպաստում է տնտեսության ակտիվացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: