«Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունները՝ Երեւանում բարձրակարգ բնակելի միջավայր ձեւավորելու իր ռազմավարության շրջանակում։ Մայիսի 27-ին «Ազատություն» համալիրը եւ Mitsubishi Electric-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսէլ» ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Ճապոնական Mitsubishi Electric-ը կլիմայական համակարգերի ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը հայտնի է որպես ինժեներական բարձր ստանդարտների եւ նորարարության խորհրդանիշ։ Այս ապրանքանիշի լուծումները կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրների պրեմիում բնակելի եւ այլ նշանակության համալիրներում, որտեղ առաջնային են ոչ միայն հարմարավետությունը, այլեւ կայունությունն ու երկարաժամկետ արդյունավետությունը։Հենց այս սկզբունքներով առաջնորդվելով էլ «Ազատություն» համալիրը ինժեներական համակարգերի ընտրության հարցում նախապատվությունը տվել է Mitsubishi Electric ապրանքանիշին։ Հայաստանում ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսէլ» ընկերությունը ոլորտի փորձառուներից է, որը շուրջ 25 տարի իրականացնում է առաջատար ինժեներական լուծումների նախագծում, մատակարարում եւ ներդրում՝ ապահովելով դրանց հուսալի, արդյունավետ եւ միջազգային չափանիշներին համապատասխան շահագործումը։Հուշագիրը ստորագրել են «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանը եւ «Կոնսէլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը։«Ազատություն» համալիրը ստեղծելիս հստակ նպատակ ենք ունեցել՝ Հայաստանում ձեւավորել որակի, ճարտարապետության եւ ժամանակակից քաղաքային միջավայրի նոր նշաձող։ Մեզ համար ի սկզբանե կարեւոր էր, որ սա լինի ոչ թե պարզապես հերթական կառուցապատում, այլ նախագիծ, որն իր որակով եւ փիլիսոփայությամբ առանձնանալու է Հայաստանում իրականացվող մյուս նախագծերից։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր գործընկերոջ ընտրությանը մոտեցել ենք մեծ պատասխանատվությամբ։ Ուրախ ենք, որ այսօր մեր գործընկերների շարքին պաշտոնապես միանում են Mitsubishi Electric-ը եւ Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսէլ» ընկերությունը»,-նշել է Դավիթ Աթանեսյանը։ Դավիթ Աթանեսյանը Արման Փափազյանի խոսքով՝ այս համագործակցությամբ «Ազատություն» համալիրը եւ «Կոնսէլ»-ը եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց մոտեցումը՝ միավորել միջազգային փորձը, ժամանակակից ճարտարապետությունն ու առաջատար տեխնոլոգիաները մեկ ամբողջական միջավայրում։«Ուրախ ենք եւ հպարտ, որ մասնակցում ենք այս կարեւոր նախագծի իրականացմանը։ «Ազատություն» համալիրում Mitsubishi Electric-ի ընտրությունը լիովին համապատասխանում է նախագծի ընդհանուր կոնցեպտին՝ ստեղծել ժամանակակից, խելացի եւ երկարաժամկետ արժեք ձեւավորող միջավայր։ Իսկ «Կոնսէլ»-ի բազմամյա փորձն ու ինժեներական ներուժը հնարավորություն են տալիս այդ տեխնոլոգիական լուծումները ներդնել բարձր ճշգրտությամբ, համակարգային մոտեցմամբ եւ միջազգային ինժեներական չափանիշներին համապատասխան»,- նշել է Արման Փափազյանը։ Արման Փափազյանը Միջոցառումը համախմբել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, գործընկերների, ներդրողների եւ ոլորտի առաջատար մասնագետների՝ նշանավորելու համագործակցություն, որի նպատակն է նոր նշաձող սահմանել Հայաստանի պրեմիում դասի բնակարանաշինության եւ ինժեներական լուծումների ոլորտում։Նշվում է, որ երեկոյի ընթացքում հյուրերին է ներկայացվել «Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը՝ իր բնակելի, առեւտրային եւ ժամանցային հատվածներով, ժամանակակից ճարտարապետական լուծումներով եւ բարձրակարգ ենթակառուցվածքներով։ Նախագիծը կառուցվում է Երեւանի կարեւորագույն քաղաքային առանցքներից մեկում՝ Ազատության պողոտայում, որտեղից սկսվում եւ շարունակվում է քաղաքը։Միջոցառումն ուղեկցվել է Midnight Avenue Jazz Band-ի կենդանի կատարումներով եւ հատուկ երեկոյի համար ստեղծված հեղինակային կոկտեյլի հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ եւ յուրահատուկ մթնոլորտ հյուրերի համար։ Tweet Դիտում՝ 3885