Համաշխարհային տնտեսագիտության հեռանկարները խոզի տարում

14.02.2019 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդ #Էնդրյու Թայլկոտ
Շեֆիլդի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Էնդրյու Թայլկոտ

Պրոֆեսոր Էնդրյու Թայլկոտը 2016-ից բիզնես տնտեսագիտություն է դասավանդում Երեւանում Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում:

2019 թվականը, ըստ չինական կենդանակերպի, խոզի տարի է: Չինացիների համար խոզը խորհրդանշում է հաջողություն եւ արդար աշխատանք: Դե ինչ, այս տարի կլինի արդար աշխատանքի տարի, բայց հեռանկարները բարեկեցության համար ինչ-որ չափով մշուշոտ են:

Զարգացման համար առաջնային կարեւորություն ունի պարտքը. դժվար է կազմակերպություններին եւ անհատներին ստիպել ծախսել ավելի շատ գումար, եւ մասնավորապես՝ ավելի շատ ներդրումներ անել՝ առանց գործնական ակտիվության բարձրացման: Պարտքերի հետ կապված խնդիրն այն է, որ կոնկրետ որոշակի պահից հետո նրանք, ում կարելի է վստահել պարտք տալու համար, այնքան են պարտք վերցրել, որքան կարող են իրենց թույլ տալ: Դրանից հետո լրացուցիչ վարկեր հիմնականում կտրամադրվեն նրանց, ում խելամիտ բանկը վարկ չէր տրամադրի: Սա վերաբերում է թե՛ ներպետական, թե՛ միջպետական դեպքերին:

1980-ականները լատինամերիկյան երկրներում անվանվեց «Կորուսյալ տասնամյակ», որովհետեւ 1970-ականներին կառավարություններն ու կազմակերպությունները մեծ միջոցներ էին պարտք վերցրել նոր հարստացած միջինարեւելյան նավթարդյունաբերողներից, որոնք չէին կարող գտնել վստահելի կողմեր՝ պարտքով գումարներ տալու համար: Որոշակի պահի վարկառուները դարձան գործնականորեն գրեթե անվճարունակ եւ ստիպված էին տասնամյակներ կամ ավելի շատ ծախսել՝ իրենց պարտքերը փակելու համար:

Ամենաակնհայտ նշանը, որ այս երկրները կարող են բախվել խնդիրների հետ, այն էր, որ ընթացիկ գործարքների համար առկա էր վճարային բալանսի դեֆիցիտ. նրանք ծախսում էին (ներմուծման համար) առավել շատ, քան աշխատում էին արտահանման դեպքում եւ այս պարագայում առկա տարբերության մեծ մասը դարձավ լրացուցիչ պարտք: (2000-ականների սկզբներին ես սովորաբար իմ հույն գործընկերներին մատնացույց էի անում ընթացիկ գործարքների հաշիվների ահռելի դեֆիցիտը, որը կառավարվում էր նրանց երկրի կողմից, եւ հարցնում, թե ըստ նրանց, որքան երկար կարող էր այդ գործընթացը շարունակվել: Եթե Հունաստանի բախտը բերի, ապա այն կկորցնի ընդամենը մեկ տասնամյակ):

Լավն այն է, որ վճարային հավասարակշռության այդպիսի խախտումներն ավելի համեստ են, քան նախկինում: Մինչ 2014-2015 թթ. նավթի գների անկումը, մի շարք նավթարդյունաբերողների մոտ հսկայական ավելցուկներն այնքան էին, որ նրանք դրանք կարող էին ծախսել, եւ դա այն դեպքում, երբ բազմաթիվ նավթ ներմուծողներ բարձր գների պատճառով «սահմանափակված էին վճարային բալանսով»: Չինաստանը, Ճապոնիան եւ Գերմանիան եւս ունեին բազմաթիվ ավելցուկներ: Միացյալ Նահանգները հանդիսանում էր այն պետություններից մեկը, որն ուներ ընթացիկ հաշվի մեծ դեֆիցիտ: ԱՄՆ կառավարությունը նույնիսկ այդ ժամանակ հանդիսանում էր բավականին վստահելի վարկառու, սակայն առկա էին ԱՄՆ այլ վարկառուներ, որոնք այդ կերպ չէին կարող բնութագրվել:

Հետագայում ի հայտ եկան թերթաքարային նավթն ու գազը, եւ հենց թերթաքարը հանդիսացավ նավթի գնի անկման պատճառ: Ներկայում ԱՄՆ դեֆիցիտը զգալիորեն քիչ է եւ ԱՄՆ տնտեսությունն ավելի հավասարակշռված է. նավթի բա՞րձր գին. նավթի եւ գազի արդյունաբերողները մեծ միջոցներ են ներդնում: Ցա՞ծր գին. ամերիկյան սպառողների մոտ լիցքավորումից հետո մնում է ավելի շատ գումար՝ ծախսելու համար: Հիմա ԱՄՆ-ն կարող է հույս ունենալ տասը տարվա տնտեսական աճի, եւ անկման նշաններ դեռ չկան: ԱՄՆ տնտեսությունը պետք է ունակ լինի Չինաստանի հետ լուծումներ գտնել: Նավթ արտահանողները, իհարկե, ավելի քիչ ավելցուկներ ունեն, եթե այդպիսիք կան: Չինաստանը եւ Ճապոնիան նույնպես:   

Վատագույն խնդիրը թիվ 2 տնտեսության ներսում է՝ Չինաստան. 2008-2009 թվականների վերջին մեծ աղետը թույլ է տալիս հասկանալ Չինաստանի խնդիրները հիմա: ԱՄՆ-ն ուներ ներքին բնույթի մեծ չափով պարտքեր. ամերիկացիները հիմնականում վարկեր էին տրամադրում ամերիկացիներին: Ճգնաժամը, որը հանգեցրեց շոկային անկման, ամեն դեպքում ավարտվեց նախկինի համեմատ նվազագույն պարտքերով: Չինացիները նույնպես շատ պարտքեր ունեին: Եվ ամերիկյան/արեւմտյան անկումից խուսափելու համար՝ Չինաստանի կենտրոնական կառավարությունն ամեն հնարավորը ներդրեց իր տնտեսության մեջ: Այլ կերպ ասած, նրանք «համոզեցին» տեղի իշխանություններին եւ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններին գումար ծախսել ամեն հնարավորի վրա, պարտք վերցնել ըստ անհրաժեշտության: Ուստի, ներկայում նրանց պարտքի չափը համեմատելի է ԱՄՆ 2008 թվականի պարտքի չափի հետ: Նրանք հազիվ թե ներկայում կարողանան կրկնել 2009 թվականի իրենց քաղաքականությունը: Սակայն, եթե նրանք չկարողանան տնտեսական հաշտության հասնել ԱՄՆ-ի հետ, ապա... Հուսանք, որ այս տարվա Խոզն ամուր նյարդեր ունի:

Երեւանում Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով:
Դիտում՝ 37687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW