“Տոնտոնը” մարել է իր պարտատոմսերի առաջին թողարկումը

04.09.2009 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Տոնտոն” ներդրումային ընկերությունը սեպտեմբերի 2-ին մարել է իր արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը (TNTNB1), ասված է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի պաշտոնական կայքում:

Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 250 մլն դրամ, անվանական արժեքը` 50 հազ. դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11%, շրջանառության ժամկետը` 1 տարի:

Այս պարտատոմսերով վերջին բորսային գործարքը կատարվել է ընթացիկ տարվա մայիսի 26-ին: Գործարքի ծավալը կազմել է 1.4 մլն դրամ, եկամտաբերությունը` 11.19%:

Դիտում՝ 14442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW