Կառավարությունն առաջարկում է կրկնապատկել բանկային ավանդների փոխհատուցման ծավալը
03.09.2009 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցումը երաշխավորելու մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ինչպես այսօր հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավորապես առաջարկվում է կրկնապատկել փոխհատուցումը երաշխավորող գումարների ծավալը: Օրինագծի համաձայն, արտարժույթով ավանդների փոխհատուցումը երաշխավորող գումարը համարժեք է լինելու 2 մլն դրամի, իսկ դրամային ավանդներինը` 4 մլն դրամի:
Փոփոխությունները նախատեսում են նաեւ փոխհատուցումը երաշխավորող գումարների ծավալի վերանայում յուրաքանչյուր 5 տարի:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: