Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հարկերի մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում` հարկ վճարողների կողմից պետության հանդեպ պարտավորությունների կատարման հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, այսօրվա նիստում կառավարությունը որոշել է առաջարկվող օրինագծերն ուղարկել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի, արդարադատության նախարարության եւ Կենտրոնական բանկի համատեղ քննարկմանը: Նիստի ընթացքում նշվել է, որ փոփոխությունների արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն տեղեկությունների, դրանք ներկայացնողների, ստացված տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործելու հարցերը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի բարձրացնել հարկ վճարողների կողմից պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման հսկողության արդյունավետությունը: Tweet Դիտում՝ 14414