ՀՀ առեւտրաշրջանառության միայն 4%-ն է ֆինանսավորվում բանկային գործիքների կիրառմամբ

20.08.2009 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” արտահանողների եւ ներկրողների համար անցկացրել է երկու սեմինար, որոնց մասնակցել են 35 ընկերությունների ներկայացուցիչներ: 

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, սեմինարների ընթացքում ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ մասնագետները ներկայացրել են բանկային գործիքները եւ առեւտրի ֆինանսավորման ծառայությունները:

Սեմինարներ եւ նման այլ միջոցառումներ անցկացնելու որոշում է կայացվել արտահանողների եւ ներկրողների կողմից առեւտրի արտաքին ֆինանսավորում օգտագործելու վերաբերյալ հետազոտության հիման վրա: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2008 թվականին Հայաստանում բանկային գործիքների կիրառմամբ ֆինանսավորվել է առեւտրաշրջանառության միայն 4%-ը:

 

Դիտում՝ 12107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW