Երեւան /Մեդիամաքս/. AmRating/GlobalRating վարկանշային գործակալությունը “Արարատբանկի” վարկային վարկանիշը “ԲԲ-”-ից բարձրացրել է “ԲԲ+”` “կայուն” կանխատեսմամբ: AmRating/GlobalRating գործակալության բանկային վերլուծաբան Կարինե Մելիքյանի խոսքերով, “բանկի վարկանիշը հիմնավորված է զարգացման կայուն տեմպով եւ դրական դինամիկայով, բանկի հիմնական բաժնետիրոջ քաղաքական ռեսուրսի աստիճանի զգալի աճով, ճգնաժամի լույսի ներքո ֆինանսական կայունության պահպանմամբ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ բանկի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրականացման մեկնարկով՚: AmRating/GlobalRating գործակալության գործադիր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանի խոսքերով, “վերջին 2 տարիների ընթացքում “Արարատբանկը” ցուցադրում է հիմնական ցուցանիշների կայուն աճ եւ, չնայած ՀՀ տնտեսությունում առկա ճգնաժամային երեւույթներին, որոնք ազդել են բանկային հատվածի վրա, պահպանում է ակտիվների բարձր որակ, բավարար իրացվելիություն եւ ռիսկերի նկատմամբ չափավոր զգայունություն”: Tweet Դիտում՝ 15023