Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ

20.07.2009 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանը հուլիսի 18-ին նշանակվել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ:
 
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Արդշինինվեստբանկի» մամլո ծառայությունում, ներկայացնելով վարչության նորանշանակ նախագահին` «Արդշինինվեստբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Ներսես Կարամանուկյանը «կդառնա բանկում ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը»: 

Ներսես Կարամանուկյանը հայտարարել է, որ իր փորձն ու գիտելիքները կներդնի «Արդշինինվեստբանկի» ձեռքբերումների պահպանման եւ զարգացման համար:

«Մենք հաշվի ենք առնելու ինչպես միջազգային ֆինանսական դժվարությունները, այնպես էլ մեր տնտեսության առանձնահատկությունները` բոլոր հաճախորդների համար շարունակելով ապահովել լավագույն պայմաններ», - ասել է Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 15616

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW