Երեւան /Մեդիամաքս/. “ՖԲԿ” ռուսաստանյան աուդիտորաքոնսալթինգային ընկերության հետազոտության համաձայն, Հայաստանում եւ Ղազախստանում մշակվել են ԱՊՀ երկրներում լավագույն հակաճգնաժամային ծրագրերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով “ՖԲԿ”-ն, հետազոտության արդյունքներով պարզվել է, որ լավագույն հակաճգնաժամային ծրագիրն ընդունվել է Ղազախստանի կառավարության կողմից. այն տարբերվում է լիարժեքությամբ, համալիրությամբ, ինչպես նաեւ առաջնահերթությունների ճիշտ դասավորմամբ: Փորձագետների բարձր գնահատականին է արժանացել նաեւ Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը, որն ուղղված է, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացմանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցմանը: Tweet Դիտում՝ 14457