2008-2009թթ. ՀՀ բանկերը ՓՄՁ վարկավորման համար ներգրավել են $140 մլն-ի վարկեր
10.06.2009 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2008-2009 թվականների ընթացքում ՀՀ բանկերը Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների /ՓՄՁ/ վարկավորման համար ներգրավել են $140 մլն. վարկեր` ի լրումն սեփական միջոցների:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) Ֆինանսական հատվածի ամրապնդման ծրագրի (FSDP) ֆինանսական միջնորդության թիմի ղեկավար Էդգար Կարապետյանը` հանդես գալով “ՓՄՁ ֆինանսավորման ներկա իրավիճակը, Հայաստանի ծրագրերն ու հնարավորությունները” կլոր սեղանում:
Ինչպես նշել է Էդգար Կարապետյանը, փոքր եւ միջին բիեզնեսը կարեւոր դեր ունի ՀՀ տնտեսության մեջ, նպաստում է դրա զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ ապահովում է պետբյուջեի մուտքերի զգալի մասը: Նրա խոսքերով, 2008 թվականին Հայաստանում գործում էր շուրջ 130 հազ. փոքր եւ միջին ձեռնարկություն, ինչն ապահովում էր ՀՆԱ 42%-ը:
Էդգար Կարապետյանի կարծիքով, ՓՄՁ ֆինանսավորման մատչելիության ճանապարհին կան մի շարք խնդիրներ, որոնց թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության գործունեության ռիսկերի բարձր մակարդակը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: