Հունիսի 19-21-ը Ստեփանակերտում տեղի կունենա տնտեսական ֆորում

08.06.2009 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. BRIDGE ARTSAKH տնտեսական ֆորումը կկայանա հունիսի 19-21-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, “Պետություն եւ բիզնես. երկխոսությունից գործընկերության” թեմայով ֆորումին կմասնակցեն ձեռնարկատերեր, ԼՂՀ-ի եւ Հայաստանի նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ:

BRIDGE ARTSAKH-ը կոչված է ձեռնարկատերերին ծանոթացնելու Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական ներուժին: Ֆորումի ընթացքում նախատեսվում է քննարկել ԼՂՀ ներդրումային գրավչության հարցերը, ժամանակակից բիզնեսի խնդիրներն ու հեռանկարները, ձեռնարկատերերի օժանդակության ֆինանսական գործիքները, տրանսպորտային համակարգի զարգացումը, ԼՂՀ-ում ներգնա զբոսաշրջության զարգացման հեռանկարները եւ այլ հարցեր:

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ “Մաստեր” միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը:

Դիտում՝ 9856

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW