Վրաստանի էկոնոմիկայի նախարարն առաջարկում է կրկնօրինակել Հայաստանի փորձը

01.06.2009 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լաշա Ժվանյան հայտարարել է, որ «օգտակար կլիներ կրկնօրինակել Հայաստանի եւ Էստոնիայի փորձը` տնտեսության մեջ միջին բիզնեսի մասնաբաժինը մեծացնելու նպատակով»:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով «Բիզնես Գրուզիա»-ն, Լաշա Ժվանյան այդ մասին հայտարարել է մայիսի 29-ին` Վրաստանի փոքր եւ միջին բիզնեսի հիմնախնդիրները փորձագետների հետ քննարկելու ժամանակ:

Նախարարը նաեւ հայտարարել է նոր ձեռնարկություններիր նկատմամբ հարկային արտոնությունների կիրառման մասին, ինչը կօգնի ներդրումներ ներգրավել: Փորձագետները նշել են, որ վրաստանյան տնտեսության խնդիրները պայմանավորված են ՓՄՁ նկատմամբ կառավարության ոչ բավարար ուշադրությամբ:

 

Դիտում՝ 12541

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW