Երևան /Մեդիամաքս/. Գործարար աշխարհի ներկայացուցիչները Մեդիամաքսին շնորհավորել են հոբելյանի 10-ամյակի կապակցությամբ: Երեւանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանն ասել է, որ “ԵԿԳ-ն Մեդիամաքսի հետ համագործակցում է ավելի քան 6 տարի: Մեր երկարաժամկետ համագործակցության գրավականը Մեդիամաքսի թիմի անսահման արհեստավարժությունն է, ինչպես նաեւ նրա նրբազգացությունը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների նկատմամբ”: “Մեր համագործակցության առանցքային ուղղություններից մեկը մեդիա-մոնիտորինգի ծառայությունն է: Երեւանի կոնյակի գործարանը Մեդիամաքս լրատվական գործակալությանը մաղթում է հաջողություններ եւ բարգավաճում”,- նշել է Արա Գրիգորյանը: “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը նշել է, որ “10 տարվա ընթացքում Մեդիամաքսը երկար ճանապարհ է անցել կայացումից մինչեւ Հայաստանի ԶԼՄ-ների շուկայի առաջատարի դիրքեր”: “Անկասկած, ցանկացած ԶԼՄ-ի համար ամենավառ ցուցանիշը ժողովրդականությունն է ընթերցողների շրջանում: Ձեզ ընթերցում են մեր ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, եւ մենք բարձր ենք գնահատում այն ավանդը, որը դուք ներդնում եք մեր աշխատակազմի տեղեկացվածության բարձրացման գործում”,- ասել է նա: Telcell վճարային համակարգի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցն ասել է, որ “Մեդիամաքսը Հայաստանի տեղեկատվական դաշտում լավագույն դերակատարներից մեկն է եւ հուսալի գործընկեր, որի հետ հաճելի է աշխատել: Ինտերնետի միասնական տեղեկատվական միջավայրը իրար է կապում գործունեության տարբեր ոլորտների ընկերությունների եւ օգնում է ճիշտ որոշումներ կայացնել: Մեդիամաքսը Հայաստանում առաջատարն է իր կողմից մշակված եւ գործարկված ինտերնտային նախագծերի թվով, որոնցից յուրաքանչյուրը հասցրել է գրավել իր արժանի տեղը”: Tweet Դիտում՝ 11439