“Հայբիզնեսբանկը” սկսում է VISA International քարտերի թողարկումն ու սպասարկումը

08.05.2009 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայբիզնեսբանկը” կսկի իր հաճախորդներին VISA International վճարային համակարգի քարտեր տրամադրել այս տարվա մայիսի 15-ից:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Հայբիզնեսբանկի” մամլո ծառայությունում, բանկը VISA International վճարային համակարգի անդամ է դարձել 2008թ. դեկտեմբերին եւ արդեն ավարտել է VISA International քարտերի թողարկման թեստավորման աշխատանքները:

Մայիսի 15-ից “Հայբիզնեսբանկը” սեփական միջոցներով սկսելու է սպասարկել ինչպես իր, այնպես էլ այլ բանկերի կողմից տրամադրված VISA International վճարային համակարգի քարտերը:

Դիտում՝ 16323

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW