“Ինեկոբանկի” պարտատոմսերի առաջին տրանշն ամբողջությամբ տեղաբաշխվել է
28.04.2009 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. “Ինեկոբանկ” ՓԲԸ կորպորատիվ զեղչատոկոսային պարտատոմսերի 350 մլն դրամ ընդհանուր ծավալով առաջին տրանշն ամբողջությամբ տեղաբաշխվել է:
Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ներդրումային ընկերության դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը: Այս ընկերությունը “Ինեկոբանկի” պարտատոմսերի տեղաբաշխողն է:
Ալիկ Առաքելյանի խոսքերով, մարտի 25-ից ապրիլի 27-ը շարունակված տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է: Տեղաբաշխվել է 50 հազ. անվանական արժեքով 7000 պարտատոմս, որոնք ձեռք են բերել ֆիզիկական անձինք եւ մեկ իրավաբանական անձ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 9.5%: Պարտատոմսերի մարման ժամկետն է 2010թ. մարտի 25-ը: Թողարկման ազդագրում նշվում է, որ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ուղղվելու են վարկավորմանը:
Ալիկ Առաքելյանը տեղեկացրել է, որ վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 321 մլն 827 հազ. 959.6 դրամ:
“Ինեկոբանկի” արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2.7 մլրդ դրամ է: Պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազ. դրամ է, քանակը` 54 հազ. հատ, որից 37 հազ.-ը տեղաբաշխվելու են որպես դիսկոնտային պարտատոմսեր` 365 օր շրջանառության ժամկետով, իսկ մնացած 17 հազ.-ը տեղաբաշխվելու են որպես արժեկտրոնային պարտատոմսեր` 18 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերը ոչ փոխարկելի են: Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումը կատարվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությամբ, որը բանկի պարտատոմսերը ձեռքբերած ներդրողներին տրամադրում է 50%-ոց երաշխիք:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: