“Նորվիկը” ներդրել է օն-լայն համակարգ` Nokia հեռախոսներ ապառիկ գնելու համար

15.04.2009 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է Հայաստանում Nokia-ի պաշտոնական ներկայացուցիչ “Հայրապետյան եղբայրներ” ցանցում Nokia հեռախոսներ գնելու համար վարկերի ձեւակերպման օն-լայն համակարգը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Նորվիկի” մարքետինգի բաժնում, “տեղում վարկի” ձեւակերպման գործընթացը զբաղեցնելու է 5-10 րոպե, իսկ մարումները կարելի է կատարել TelCell եւ Tandem վճարային համակարգերի ինքնասպասարկման տերմինալների, ինչպես նաեւ ArCa համակարգում ինտերնետային վճարումների միջոցով:

Դիտում՝ 16823

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW