Telcell-ը հատուկ մրցանակ է սահմանել “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական մրցույթի համար

10.04.2009 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հատուկ մրցանակ է սահմանել “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի լավագույն աշխատանքներից մեկի համար:

Մրցույթի նախաձեռնողներն եւ “Մեդիամաքս” գործակալությունը եւ Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը:

Լավագուն ռեֆերատները կտեղադրվեն Banks.am պորտալում, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխանաբար 150, 100 եւ 75 հազար դրամ դրամական մրցանակներով: Լավագույն աշխատանքների հեղինակները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տնտեսական բլոկի նախարարներին եւ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամներին:

Մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ շահագրգիռ կազմակերպություններն ու ընկերությունները կարող են սահմանել սեփական մրցանակներն ուսանողների համար: Առաջինն արձագանքել է Telcell վճարային համակարգը. ընկերության տնօրեն Արամ Ազատյանն այսօր ասել է, որ Telcell-ը սահմանում է 50 հազար դրամ մրցանակ, որը հանձնվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքներից մեկի հեղինակին:

“Մենք որոշեցինք մեր ավանդը ներդնել, քանի որ այս մրցույթը համարում ենք ակտիվ եւ մտածող երկտասարդությանն առաջ մղելու լավ միջոց: Հուսով եմ, որ մեր սահմանած մրցանակը լրացուցիչ խթան կհանդիսանա մրցույթին ուսանողների ակտիվ մասնակցության համար”,- ասել է Արամ Ազատյանը:

Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ:

Դիտում՝ 13205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW