Հայաստանն ու Իրանը նախնական հուշագիր են ստորագրել

03.04.2009 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ու Իրանը այսօր Երեւանում նախնական հուշագիր են ստորագրել երկու երկրների միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հաստատման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Իրանի ճանապարհների ու հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին:

Ինչպես ասել է Գուրգեն Սարգսյանը, նախնական հուշագրի ստորագրումը նախատեսում է համատեղ աշխատանքային խմբի ստեղծում, որը զբաղվելու է անհրաժեշտ նախնական աշխատանքներով: Նախարարը տեղեկացրել է, որ հուշագրի վերջնական ստորագրումը ակնկալվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Իրան կատարելիք աշտոնական այցի ընթացքում, որը նախատեսված է այս տարվա ապրիլին:

Համիդ Բեհբահանին նշել է, որ երկաթուղու երկարությունը կազմելու է շուրջ 480 կմ, որից 60 կմ-ը անցնելու է Իրանի տարածքով, իսկ 420-ը` Հայաստանի: Նախարարի խոսքերով, երկաթուղու հիմնավորման եւ նախագծման նախնական աշխատանքները կտեւեն 1-1,5 տարի, իսկ շինարարությունը` 3-4 տարի:

Գուրգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Զարգացման ասիական բանկի /ԶԱԲ/ պատվիրակությունը, որի հետ քննարկվելու են նախագծի ֆինանսավորման հարցերը:

“ԶԱԲ-ից բացի, նախագծում ակնկալում ենք նաեւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ Իրանի ու Ռուսաստանի կառավարությունների մասնակցությունը”,- ասել է Գուրգեն Սարգսյանը:

Դիտում՝ 9681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW