“Ամերիաբանկը” ներկայացրեց իր լիզինգային ծառայությունները

01.04.2009 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ՀՀ խոշոր ձեռնարկատերերին ներկայացրել է իր լիզինգային ծառայությունները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, մարտի 30-ին եւ 31-ին լիզինգային ծառայությունների շնորհանդեսի ընթացքում ՀՀ գործարար շրջանանակների ներկայացուցիչներին ներկայացվել են լիզինգային ծառայություների առավելությունները եւ դրանց կարեւորությունն այսօրվա ֆինսանկսական շուկայի պայմաններում:

“Ամերիաբանկը” սկսել է լիզինգային ծառայություններ մատուցել 2008թ. հունիսից եւ մտադիր է այս տարի դրանք առաջարկել տնտեսության բոլոր բնագավառներում:

“Ամերիաբանկի” մամլո ծառայությունում նշել են, որ շնորհանդեսին ներկա ձեռնարկատերերն ընդգծել են բանկի լիզինգային ծառայությունների ճկունությունը, “որոնք ենթադրում են արդյունավետ համագործակուցթյան նոր հնարավորություններ”:

Դիտում՝ 15123

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW