“ԲՏԱ Բանկը” դարձել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” անդամ

26.02.2009 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԲՏԱ Բանկը” դարձել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի անդամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բորսայի մամլո ծառայությունում, բորսայի անդամի կարգավիճակում բանկը հնարավորություն կունենա բորսային գործարքներ կատարել “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում” շրջանառվող բոլոր գործիքներով` ներառյալ ցուցակման մեջ գտնվող եւ բոսրային առեւտրի թույլատրված արժեկտրոնային արժեթղթերը, ինչպես նաեւ պետական պարտատոմսերը, ՌԵՊՕ-ն ու արտարժույթը:

Փետրվարի 25-ի դրությամբ “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” անդամներ են հանդիսանում 23 ընկերություններ, ներառյալ` 16 բանկեր:

Դիտում՝ 13902

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW