Քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլ. էներգիայի ներմուծման եւ արտահանման հարցը

25.08.2026 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են այսօր Լաչին քաղաքում: 


Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։
Դիտում՝ 5207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW