Ֆինանսների փոխնախարարը «սադրանք» է անվանել ռուբլու գոտուն ՀՀ անցման մասին խոսակցությունները

17.02.2009 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր «սադրանք»է անվանել ռուբլու գոտուն ՀՀ անցման մասին խոսակցությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմա ընթացքում փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին $500 մլն-ի կայունացնող վարկ կտրամադրի առանց որեւէ լրացուցիչ նախապայմանի:

Վարդան Արամյանն ասել է, որ ՀՀ եւ ՌԴ տնտեսությունները բավականաչափ ինտերգված չեն, եւ «շատ վաղ է խոսել միասնական ռուբլու համակարգի մասին»: Ինչ վերաբերում է կայունացնող վարկին, Վարդան Արամյանը նկատել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ օգնությունը ստեղծված պայմաններում լիովին արդարացված է: Բացի այդ, նկատել է փոխնախարարը, Հայաստանին վարկ տրամադրելը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից, քանի որ մեր երկրում գործում են ռուսաստանյան կապիտալով բազմաթիվ ընկերություներ:

 

Դիտում՝ 9280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW