Հայաստանը 2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի քաղաքացիների եւ ռեզիդենտների շրջանում դարձել է արտերկրյա ուղեւորությունների ամենահայտնի ուղղություններից մեկը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի քաղաքացիներն ու ռեզիդենտները արտերկիր կատարել են ավելի քան 740 հազար ուղեւորություն, որից 19,2%-ը բաժին է ընկել Հայաստանին։ Առաջին տեղում Թուրքիան է՝ ուղեւորությունների 34,2%-ով, երկրորդում՝ Եվրամիության երկրները՝ 19,7%, իսկ Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 14,5% ցուցանիշով: Tweet Դիտում՝ 363